Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն պետք է կիսամյակային հաշվետվություն տա հասարակությանը, թե կոնկրետ ինչ արդյունքի է հասել»

Հունիս 01,2017 15:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ, մեր կողմից արձանագրվել է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությունը: Ակնհայտ է, որ առկա է այդ ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտություն»։

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականի ընթացքում ըստ ոլորտների իրականացված գործողությունների և միջոցառումների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել կամ նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 1-շաբաթյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ՝ ՀՀ մարզերում, ըստ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների հրատապության, ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար: «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն պետք է կիսամյակային հաշվետվություն տա հասարակությանը, թե կոնկրետ ինչ արդյունքի է հասել: Մարզպետարաններում մենք պետք է ցանկ և ժամանակացույց ունենանք կառավարության նիստի նման խորհրդակցություն անցկացնելու: Չենք ասում կառավարության արտահերթ նիստ, որպեսզի ամբողջ անձնակազմով չգնանք: Ներկա կլինեն այն գերատեսչությունների ղեկավարները, որոնց ոլորտների վերաբերյալ մարզպետը խնդիրներ է ներկայացրել»,-նշել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունները կանցկացվեն շաբաթ օրերը, որպեսզի աշխատանքային ռեժիմը չխախտվի:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930