Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ արեց Արա Բաբլոյանը՝ ԱԺ այգում երեխայի ընկնելը տեսնելով. Բարեբախտաբար վնասվածքներ չկան (Տեսանյութ)

Հունիս 01,2017 15:49

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության օրը եւ ՀՀ Ազգային ժողովը ամեն տարվա պես հայտարարել էր բաց դռների օր՝ մանուկների համար: ԱԺ-ի այգում երգ ու պար էր, ատրակցիոններ, մուլտհերոսներ, ծաղրածուներ, էկզոտիկ կենդանիներ:

ԱԺ նորանշանակ նախագահ Արա Բաբլոյանը միջոցառմանը եկել էր երկու թոռների հետ՝ Արայի եւ Էմմիի: Թոռներն անվանակոչվել էին պապիկի եւ տատիկի անունով: Թե ինչ են դառնալու՝ նրանք դեռ չեն որոշել:

Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե իր թոռնիկներին ինչ խորհուրդ է տալիս, որ լավ մարդ մեծանան, կայացած լինեն՝ նա պատասխանեց. «Լինեն ազնիվ»:

Էկզոտիկ կենդանիներից Արա Բաբլոյանին գրավեց խոսող թութակը, որն սկսեց կծոտել ԱԺ նախագահի կոստյումը եւ որեւէ բառ չասաց: Հիշեցնենք, որ ի տարբերություն Արա Բաբլոյանի, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը մարդամոտ սկյուռներով էր հետաքրքրվում:

ԱԺ այգում գտնվող երեխաներից մեկը մոտեցավ պարոն Բաբլոյանին եւ սեղմեց ձեռքը՝ ասելով. «Ձեր նոր պաշտոնը վայելեք»:

Քանի որ Արա Բաբլոյանը հարցազրույց էր տալիս քայլելով, օպերատորներից մեկը նկարահանելիս ընկավ այգու երեխաներից մեկի վրա: Բալիկը սկսեց լաց լինել եւ այստեղ արդեն Արա Բաբլոյանը, հարցազրույցը մոռացած՝ դարձավ մանկական բժիշկ: Նա գրկեց երեխային, հետո հորդորեց շտապ երեխային ջուր տալ խմի: Բարեբախտաբար, լուրջ վնասվածք չկար:

Քանի որ այգում բազմաթիվ երեխաներ կային, ժամանցային տարբեր խաղեր, երեխաները նաեւ կորչում էին: Հաղորդավարները ժամանակ առ ժամանակ հնչեցնում էին կորած երեխայի անունը եւ խնդրում մոտենալ բեմի մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930