Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության՝ տնտեսական աճի սցենարը 3.2% -ն է

Հունիս 01,2017 15:33

Կառավարությունն առայժմ առաջնորդվում է 3.2% տնտեսական աճի սցենարով:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, թեեւ այս տարի տնտեսական աճի 3.2%-ն է կառավարությունը թիրախավորել, սակայն, նախարարի խոսքերով ասած՝ կառավարությունն ապագա տարիներին կանխատեսում է ավելի բարձր տնտեսական աճ ապահովել՝ 4.7-5.7%:

Այս 3.2 % տնտեսական աճը, Արամյանի ներկայացմամբ, կառավարությունն ապահովելու է ներքին տնտեսական ներուժի հաշվին:

Տնտեսական ավելի բարձր ցուցանիշ թիրախավորելու համար, նախարարն ասաց, որ պետք է հաշվի առնել արտաքին զարգացումները. «Ասում էինք՝ ռիսկերը դեպի աճի ուղղությամբ են, եւ մենք ջանքերը գործադրելու ենք, որպեսզի 3.2% աճի ցուցանիշից մի փոքր ավելի բարձր աճ ունենանք: Դեռեւս այդ դրական ռիսկերը պաշտպանվում են, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք նաեւ համաշխարհային տնտեսության զարգացումները: Առայժմ սցենարները այնպիսին են, որ մեր առեւտրային գործընկերների մոտ մի փոքր հնարավոր է բարձր տնտեսական աճի ցուցանիշ դրսեւորվի: Օրինակ՝ Ռուսաստանում այժմ խոսում են 1.5-2% տնտեսական աճի մասին, նախկին 0.8-1% ի փոխարեն»: Եվ եթե այս ցուցանիշներն իրականանան, ապա ըստ Արամյանի, որոշակի առումով նաեւ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:

Նախարարն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներն աճել են շուրջ 30%-ով: Այս տարվա ապրիլ ամսին եղել է 107,5 միլիարդ դրամի հարկերի հավաքագրում. «Սա ամսական այն ծրագիրն է, որը հավաքում ենք, որպեսզի տարեկան ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդ դրամի հարկերի հավաքագրման ցուցանիշ: Նախորդ տարվա մայիսին հարկերի հավաքագրման ցուցանիշը 91 միլիարդի կարգի է եղել, այս տարվա մայիսին եղել է 92.5 միլիարդ: Ընդ որում, սա այն պարագայում, որ ավելացված արժեքի հարկի վերադարձը մայիսին մի քանի անգամ բարձր է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930