Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ի առաջին շնորհավորանքները` նորածիններին ու նրանց մայրերին

Հունիս 01,2017 15:15

Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի առիթով առաջին նվերները ստացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց մայրերը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նոր մայրացած կանանց շնորհավորել և նվերները հանձնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Անակնկալից շոյված մայրիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930