Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը որոշել է պայքարել Բաքվի խավիարային դիվանագիտության դեմ (Տեսանյութ)

Հունիս 01,2017 14:52

Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մի շարք նախագծեր է սկսել`ընդդեմ ադրբեջանական հայատյաց քաղաքականության, որն արդեն կիրառվում է ողջ աշխարհում:

Այդ մասին քանիցս խոսել են միջազգային տարբեր կառույցներում հայկական պատվիրակությունների անդամները, դրա ամենավառ դրսեւորումների, անգամ սկանդալային, ականատես ենք եղել հատկապես ԵԽԽՎ-ում, նաեւ ի դեմս դեռեւս այդ կառույցի ղեկավար Պեդրո Ագրամունտի գործունեության:

Տարբեր առիթներով լուսաբանումներ են եղել, թե ինչպե՞ս է Ադրբեջանը զանազան երկրների պատգամավորներին հրավիրում իր երկիր, հյուրասիրություններ կազմակերպում, ապա նվերներով ճանապարհում`պայմանավորվելով հետագա համագործակցությունների եւ դրանց դիմաց հոնորարների մասին: Այդ մասին ահազանգեր են հնչեցնում նաեւ սփյուռքահայերը:

Ադրբեջանական մանաթի արժեզրկումից եւ այդ պատգամավորներին «աշխատավարձ» փոխանցող ալյանսի փակումից հետո, անգամ, Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություններ ունեցող որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ այլեւս չեն ներկայացնելու Ադրբեջանի շահը, քանզի արդեն մի քանի ամիս է՝ իրենք աշխատավարձ չեն ստացել: Ինչեւէ, Հայաստանը եւս որոշել է պայքարել այս ամենի դեմ, պաշտոնապես:

Այսօր, «Նովոստի-Արմենիա» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացվեց Azerbaijan: childhood in hate անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Դրանք արտացոլում են ադրբեջանցի երիտասարդ սերնդի հայատյացություն սերմանող դաստիարակության քաղաքականությունը: Ամսագրում ներառված են հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի եւ մանկական արվեստի այլ դրսևորումների նմուշներ, որոնցում չար եւ բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը:

Նախագիծը ներկայացնող քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան ընդգծեց, որ Ադրբեջանում մանկահասակ երեխաներին դաստիարակում են հայատյացության հիմունքներով: Հայերին, որպես նենգ մարդկանց, ադրբեջանցի մանկահասակ երեխաները պատկերում են արյունոտ պատկերների ձևով, և դրա համար բազմաթիվ մրցանակներ ստանում: Մեկտեղվելու են նաև ադրբեջանական հանրակրթական ուսումնական ձեռնարկներում հայատյացության օրինակները: Դրանք հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության, հայերի՝ «բուն ադրբեջանական» տարածքներում ապրելու եւ այլնի մասին նյութեր են: Դրանք ոչ միայն մեկտեղվելու են, այլեւ փորձ է արվելու ներկայացնել իրականությունը:

Այսօր հրավիրված ասուլիսում ներկայացվեց նաեւ Caviar Diplomacy ամսագիրը եւ համանուն թեմատիկ կայքը: Դրանք նվիրված են արտերկրում Ադրբեջանի վարած «Ձկնկիթային (խավիարային) դիվանագիտության» քաղաքականությանը: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան մանրամասնեց, որ կայքում հավաքված են պաշտոնյաների դոսյեներ, որոնց անուններն ինչ-որ կերպ առնչվում են խավիարային դիվանագետության հետ: Կայքում ներգրաված են նաև ադրբեջանական լոբբիի ձախողման օրինակներ, ինչպես օրինակ՝ Մեքսիկայում Հեյդար Ալիևի արձանի ապամոնտաժման փաստը եւ այլն:

Տեղի ունեցավ նաեւ խորհրդային պետական գործիչ, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, Ղազախստանի Համասովետական կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանին նվիրված կայքի շնորհանդեսը: Լեւոն Միրզոյանի ներդրումը բավական մեծ է եղել երկու խորհրդային պետությունների կայացման գործում, որից այսօր Ադրբեջանում եւ Ղազախստանում փորձում են հրաժարվել: «Ադրբեջանը բավական ցավալի է տանում, որ հայերը առանցքային դերակատարություն են ունեցել իրենց պետական-հասարակական կյանքում: Կայքը զարգանալու և լցվելու է նոր նյութերով»,- ասաց Անժելա Էլիբեգովան`հավելելով, որ Լեւոն Միրզոյանի հարազատները ՌԴ պետական արխիվից հավանաբար կկարողանան ստանալ հավելյալ փաստաթղթեր: Դրանք նույնպես կտեղադրվեն կայքում:

Անդրադարձ եղավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարի գործունեությանը, ով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ընկերուհին է համարվում եւ այդ կառույցի նոր ղեկավարի հավակնորդներից ադրբեջանցի Փոլադ Բլբուլօղլու հայատյաց հայտարարություններին:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930