Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը համերգային շրջագայության հասույթի մի մասը կուղարկի Հայաստան

Հունիս 01,2017 14:40

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգային շրջագայության հասույթի մի մասը կուղարկի Հայաստան՝ «Օրրան» հիմնադրամին, որը զբաղվում է երեխաների ու ծերերի խնամքով։ Այս մասին նա հայտնել ե Facebook-ի իր էջում։

System of a Down-ի համերգային շրջագայությունը մեկնարկել է այսօր` Ցյուրիխից։

«Ուրախ եմ հայտարարել, որ ես կմասնակցեմ VIP փաթեթների հանձնման արարողությանը, որոնք այժմ հասանելի են շատ սահմանափակ քանակով։ Այս հատուկ VIP փաթեթով դուք ստանում եք համերգի տոմս, Systerm of a Down խմբի անդամներին հանդիպելու և նրանց հետ շփվելու հնարավորություն: Այդ ամենը կօգնի միջոցներ հավաքագրել, որը կուղարկվի «Օրրան» հիմնադրամին»,- գրել է Թանկյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930