Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն ուղղակի նվազեցրել են իրենց ներդրումները. «Ժողովուրդ»

Հունիս 01,2017 13:25

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու խոստումներն ընդամենը նախընտրական բլեֆ էին՝ արված հանուն ՀՀԿ-ի։ Հիմա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչապետին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվի իրականացնել այդ խոստումը։

Եվ այսպես՝ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում իրականացվել է 19 մլրդ 743.2 մլն դրամի ուղղակի ներդրում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 4.7 մլրդ դրամով։ Իսկ ընդհանրապես Կարեն Կարապետյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում Հայաստանում իրականացվել է 37 մլրդ 990 մլն դրամի ներդրում։

Բայց նկատենք, որ չնայած ԱՎԾ արձանագրած աճին՝ այս տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն ուղղակի նվազեցրել են իրենց ներդրումները։

Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից։

Ուշադրություն դարձրեք մեկ հանգամանքի վրա. երկիրը, որի հետ Հայաստանն ամենասերտ տնտեսական ու քաղաքական հարաբերություններն ունի, այս ընթացքում պարզապես պակասեցրել է Հայաստանում ներդրումները։ Սա, համաձայնեք, կարելի է համարել գործող կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը, առավել եւս, երբ Կարեն Կարապետյանը համարվում է ռուսական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունեցող մարդ, եւ հետո, երբ խոստանում էր ներդրումներ բերել, առաջին հերթին ակնարկում էր, որ գումարները գալու են հենց ՌԴ-ից։ Այնինչ՝ հիմա, ընդհակառակը, պարզվում է, որ Ռուսաստանից ներդրումներ ոչ միայն չեն եկել, այլ դրանք նվազել են:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930