Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքի են ընկել միայն հանձնարարականների սիրահար վարչապետի ցուցումներով տարատեսակ ծրագրերի եւ ռազմավարությունների մշակմամբ. «Ժողովուրդ»

Հունիս 01,2017 12:51

Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալների «դրիմ թիմն» անցած ութ ամիսների ընթացքում աչքի է ընկել միայն հանձնարարականների սիրահար վարչապետի ցուցումներով տարատեսակ ծրագրերի եւ ռազմավարությունների մշակմամբ։ Դրանցից որեւէ մեկի հստակ իրագործումը, սակայն, առայժմ տեսանելի չի եղել։

Մինչդեռ ութ ամիսը բավականաչափ ժամանակահատված է, որն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է արդեն կանխատեսել, որ վերանշանակված կառավարությունը նույնկերպ էլ կաշխատի առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ առավելագույնս երկարաձգելով «պրոֆեսիոնալ աշխատանքի» իմիտացիան։

Առհասարակ, այս կառավարությունը լավ աշխատելու մոտիվացիա չունի, ինչ կարիք կա մեծ ճիգեր գործադրել երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ, եւ հեշտացնել իրենց պաշտոնանկ անողի՝ ապագա վարչապետի գործունեությունը։ Իսկ եթե, այնուամենայնիվ որոշվի, որ վարչապետի պաշտոնում մնալու է Կարեն Կարապետյանը, առավել եւս՝ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չի լինի, եւ այս կառավարությունը կկարողանա հանգիստ շարունակել իր գործունեությունը։

Իսկ այդ ընթացքում երկրի տնտեսական վիճակն է՛լ ավելի կվատթարանա՝ հասնելով արդեն համընդհանուր ճգնաժամի։ Քանզի Կարեն Կարապետյանի խոստովանած՝ չափազանց վատ վիճակում գտնվող տնտեսությամբ երկրում ամիսներով անգործության մատնվող կառավարություն պահելը կործանարար շքեղություն է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930