Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը կարեւոր խախտում է բացահայտել, որն ամենատարածվածն է զբոսաշրջային ոլորտում. «Հայկական ժամանակ»

Հունիս 01,2017 12:46

ՀՀ Վերահսկիչ պալատը 2016 թվականին ուսումնասիրել է մի շարք տուրիստական օպերատորների գործունեությունը, որոնք պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթների շրջանակներում համագործակցում են հյուրատների հետ։

ՎՊ-ն բազմաթիվ դեպքերով խախտումներ է հայտնաբերել, որոնց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել տուրիզմի ոլորտի հետ առնչություն ունեցող գերատեսչություններին։

Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության, «Բանգի» ՍՊ ընկերության կողմից սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը կնքվել են ոչ լիարժեք (թերի)՝ որոշ պայմանագրերում բացակայել են սոցիալական փաթեթի շահառուների կոնտակտային տվյալների, սոցիալական փաթեթի հերթական համարի եւ աշխատանքի վայրի վերաբերյալ տեղեկությունները։ Այս ընկերությունը 2014 թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին 146 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր «Լեյաե»հյուրանոցում հանգստանալու նպատակով։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների պարզվել է, որ թվով 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների եւ նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակի եւ ընդհանուր 56 մահճակալների թվին։ Մասնավորապես՝ 2014 թվականին 59 հյուրերը զբաղեցրել են 22 սենյակ՝ 59 մահճակալով, 65 հյուրերը զբաղեցրել են 26 սենյակ՛ 65 մահճակալով, 50 հյուրերը զբաղեցրել են 23 սենյակ՝ 50 մահճակալով եւ 70 հյուրերը զբաղեցրել են 27 սենյակ՝ 70 մահճակալով։ Նշվածից ենթադրվում է, որ «Բանգի» ՍՊ, «Մալետա» ՍՊ եւ «Լեյա» ՍՊ ընկերությունների համագործակցությունը իր մեջ ներառում է հավատ չներշնչող գործարք, որը նպատակ է ունեցել այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու։

Վերահսկիչ պալատը մեկ այլ կարեւոր խախտում է բացահայտել, որն ամենատարածվածն է զբոսաշրջային ոլորտում։

«ԳՈՌ ԳՐՈԻՊ» ՍՊ ընկերությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է զբոսաշրջային գործունեություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Ընկերության շրջանառությունը ՀՀ-ում գործող թվով 62 հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ 2015-2016թթ. ժամանակաշրջանում կազմում է 171 միլիոն 641 հազար դրամ։ Վերահսկողության ընթացքում Ընկերության գործակալ ներկայացած Ռուբեն Ամատունու կողմից «List.am» կայքէջում տեղադրված հայտարարությունից պարզվել է, որ ընկերությունը գնում է սոցիալական փաթեթներ, ինչն արգելված է ոլորտը կարգավորող իրավական ակտերով։ Ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ իրենք կապ չունեն վերոնշված խախտումների հետ, սակայն այդ հանգամանքը փաստացի չի հիմնավորում։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930