Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 մլն 500 դրամ սուբսիդիա տրամադրել բյուջեից, քանի որ, ինչպես ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ այս տարի չեն հասցրել գարնանացանին հողօգտագործողներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնել:
Մինչեւ 5 մլն լիտր դիզելային վառելիքը կտրամադրվի «Մաքսհուր» ընկե֊րությանը՝ 1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար՝ 34.3 դրամ, մատակարարումները կազմակերպելու համար:
Իգնատի Առաքելյանը կառավարության նիստում ասաց, որ վառելիքի մատակարարումը իրականում գարնանացանի համար ուշացրել են, ինչի առիթով վարչապետը զարմացավ ու հանդիմանեց. «Դե լավ չենք արել, էլի, լավ չենք արել», եւ հանձնարարեց հետևել, որ ամեն ինչ կարգավորվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ