Բերդ քաղաքի բնակիչ, անասնաբույժ, սիրող նկարիչ Միշա Հովհաննիսյանն իր տնամերձ հողամասում խոզի երկհարկանի կացարան է սարքել: Փայտե կացարանի երկրորդ հարկում խոզ է տեղավորված, որի արտաթորանքը հատակի փայտե ճաղերի արանքով թափվում է ներքեւ, դառնում հավերի կերակուր: Տնամերձի փոքրությունը Միշային ստիպել է ստեղծագործական լուծումներ գտնել, նա ելակ է աճեցնում պլաստմասե ծակոտկեն տարայի եւ կախված կիսախողովակների մեջ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ