Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջազային կատարսիս Երեւանում. (Ֆոտոշարք)

Մայիս 31,2017 23:03

Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ իսրայելցի հանրաճանաչ ջազ-կոնտրաբասահար Ավիշայ Քոենը` Իտամար Դոարիի (հարվածային գործիքներ) եւ Օմրի Մոռի (դաշնամուր) հետ:

Քոենն ասաց, որ չի մոռացել 17 տարի առաջ Հայաստանում ունեցած համերգը, այնպես որ հայաստանցի հանդիսատեսը հոգեհարազատ է իրեն:

Ավիշայ Քոեն տրիոյի ելույթը ջազային հրավառություն էր բեմի վրա, որից ուղղակի կիրք էր ծորում, խտացված դրական էներգիա: Երաժիշտները ամբողջովին տրվեցին, առանց խնայելու իրենց ուժերը: Ունկնդիրը ջերմ ընդունեց Քոեն Տրիոյին, տրիոն էլ` ունկնդրին: Վերջինս երաժիշտներին հեշտ «բաց չթողեց»:

Քոենն ու տղաները ամեն բիս բացականչությունից հետո վերադառնում էին` էլ ավելի կրակոտ կատարումներով: Քոենը մի քանի երգ երգեց, ասաց նվիրում է հայ ունկնդրին ու բոլորին, իսկ ոգեւորության մի պահի, դաշնակահարը սկսեց հարվածային գործիքներ նվագել, Քոենը` դաշնամուր, ապա անցավ կոնտրաբասին, հետո սկսեց հարվածային գործիքներ նվագել… Ավիշայ Քոեն տրիոյի արարած երաժշտությունը յուրօրինակ թերապիա էր, կատարսիս:

Հավելենք, որ բացառիկ համերգը կազմակերպվել է Prime Production-ի եւ «Արդշինբանկի» նախաձեռնությամբ, ի թիվս այլոց, աջակցել էին Իսրայելի պատվավոր հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031