Վաշինգտոնը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին արցախյան խնդրի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվում Նավթագազային ցուցահանեսի շրջանակում ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից կազմակերպված ընդունելությանը:
«Մենք պատրաստ ենք աջակցել հակամարտող կողմերի ջանքերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,.- ասել է Սեկուտան լրագրողներին:
Դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը նաև շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ, և ընդգծել, որ Բաքուն ԱՄՆ-ի համար արժեքավոր գործընկեր է:
«Արդեն 25 տարի է, ինչ ԱՄՆ-ը և Ադրբեջանը երկկողմ հարաբերություններ են հաստատել… Մենք համատեղ աշխատում ենք հանուն բարգավաճման, ինչպես նաև համատեղ պայքարում ենք ահաբեկչության դեմ»,- ասել է Սեկուտան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ