Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
Մեկ այլ հրամանագրով Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Դավիթ Լոքյանը, իսկ կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ