Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար ազգ-բանակը արտաքին քաղաքականության հայեցակարգն է». Էդգար Խաչատրյան

Մայիս 31,2017 20:03

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Էդգար Խաչատրյանի բնորոշմամբ, Հայաստանի համար ազգ-բանակը արտաքին քաղաքականության հայեցակարգն է:

«Հայաստանը ռազմականացված երկիր է ու գնալով ավելի է ռազմականացվելու: Ի՞նչ է նշանակում ազգ-բանակ կոնցեպտը Հայաստանի նման երկրի համար: Հայաստանն ինչ տեսքով է ներկայանում աշխարհին, եթե այդ տեսանկյունից ենք նայում, ինչու պետք է ՀՀ ուղերձը ողջ աշխարհին ձեւակերպի Պաշտպանության նախարարությունը, դա ինձ համար ցուցիչ է, որ Հայաստանը ռազմականացված երկիր է… ստացվում է՝ մեր ուղերձն աշխարհին այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է, արդյո՞ք սա այն ուղերձն է, որ ուզում ենք աշխարհին ասել, արդյոք այն ուղերձն է, որ մոտ ապագայում ՀՀ-ն զարգանալու է միայն այդ ուղղությամբ, ո՞ւր են մնում ակտուալ խնդիրները՝ քաղաքական ճգնաժամ, կոռուպցիա եւ այլն:

Արդյոք ազգ-բանակ կոնցեպտն առաջարկում է լուծումներ, արդոք Հայաստանի տնտեսական զարգացման համար ազգ-բանակ կոնցեպտն առաջարկում է լուծում, ինչ լուծումներ է առաջարկում»,- այսօր «Հոդված 3» ակումբում կարծիք հայտնեց պարոն Խաչատրյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նկատեց,

«Եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, շատ լավ է, բայց ով ասաց, որ ազգ-բանակը չի նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին, չգիտեմ՝ մեջն ինչ է դրված: Եթե մի բան չեմ կարդացել, վերջնական հասկանալու՝ ինչ է ազգ-բանակի մեջ դրված, դժվարանում եմ գնահատել: Այլ բան է, որ եթե մեկն ինձ մոտենա ու հարցնի՝ քո պատկերացմամբ ազգ-բանակն ինչ պետք է լինի, կսկսեմ իմ առաջարկներն անել, որ ազգ-բանակում պետք է ձեւավորվեն մեխանիզմներ, որով կոռուպցիայի դեմ պայքարենք… Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է ազգ-բանակ կոնցեպտի մեջ: 1991-ին, երբ սկսել ենք ու ունեցել ենք ռազմական գործողություններ, հազարավոր մարդիկ գնացել են երկիր պաշտպանելու, ազգ-բանակ չէ՞ր, հազարավոր մարդիկ սփյուռքից գումարներ են ուղարկել, որ կարողանան զենք, ուտելիք գնեն, ազգ-բանակի կոնցեպտ չէ՞»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031