Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար

Մայիս 31,2017 19:55

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 02-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Դ.Սիմոնյանը ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, եղբոր՝ Գ.Սիմոնյանի հետ այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս։ Իր մոտ չունենալով անձնագիր՝ Դ.Սիմոնյանը եղբոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով մուտք է գործել ընտրատեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել մեկ այլ անձի՝ Գ.Սիմոնյանի փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031