Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դատարանում գտնվող դատավորները չպահեցին օրենքի պահանջը, թույլ տվեցին ապօրինություն».

Մայիս 31,2017 18:55

Վարչական դատարանն այսօր մերժեց Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը: Դատական նիստին «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ոչ ոք ներկա չէր, կուսակցության ներկայացուցիչները՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ  Վարչական դատարանի շենքի դիմաց էին հավաքվել:

«Ապօրինի, ակնհայտ անարդարացի դատական ակտ ենք համարում, այն նույնպես պետք է բողոքարկենք, ապագայում նաեւ միջազգային ատյաններում, եթե չունենանք գոհացուցիչ որոշում: Դատական համակարգն այս պահին չի գործում, դատական պաշտպանություն հնարավոր չէ իրականացնել, խնդիր ունենք փաստագրելու, որ այս պահին այս դատարանում գտնվող դատավորները չպահեցին օրենքի պահանջը, թույլ տվեցին ապօրինություն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031