Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի գործը չի առանձնացվելու «Սասնա ծռեր»-ի գործից (Տեսանյութ). «Ա1+»

Մայիս 31,2017 17:30

Կարո Եղնուկյանը Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում էր քննիչի եւ դատախազի անգործությունը՝ միջնորդություններն առանց հիմնավորման մերժելու համար։

Այսօրվա դատական նիստում նա անդրադարձավ դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած մերժման որոշմանը, ըստ որի Կարո Եղնուկյանի գործը չի առանձնացվելու «Սասնա ծռեր»-ի գործից: Նրա խոսքերով՝ 14 մեղադրյալների մասով քրեական գործը բաղկացած է 40,0000 էջից եւ այն կարող է տեւել 3-4 տարի:

Կարո Եղնուկյանի այսօրվա բողոքն էլ մերժվեց: Դատավոր Արսեն Նիկողոսյանը պարզաբանեց. «Ըստ էության գործը գտնվում է այլ դատարանի վարույթում եւ դատարանի կողմից այլ տեսակի որոշումը կմտներ այլ դատարանի գործի քննության տարածք եւ դրանով կխախտեր բազմաթիվ նորմեր»:

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031