Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականներն ընդլայնված կազմերով ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում, որտեղ ստեղծված են մարզվելու, բնակվելու եւ սնվելու կատարյալ պայմաններ: Երկու ոճերում էլ գլխավոր մարզիչները հրավիրել են նաեւ երիտասարդական հավաքականների հեռանկարային մարզիկների:
Գրեթե բոլոր ըմբիշները հավաքի ավարտին մեկնելու են Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարի: Սակայն կան այնպիսիք, որոնք տարբեր պատճառներով չեն մեկնի հարեւան երկիր: Գլխավոր մարզիչներ Արմեն Մկրտչյանն ու Լեւոն Ջուլֆալակյանը նոր օլիմպիական ցիկլում կարեւորում են ուշադրությունը երիտասարդ ու հեռանկարային ըմբիշների նկատմամբ ու նպատակ ունեն նրանց ավելի հաճախակի փորձարկել միջազգային գորգերում: Թբիլիսին դրանցից մեկն է եւ դիտարկվում է օգոստոսի 21-ից 26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության կարեւոր փուլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի