Տավուշում մայիսի սկզբին ականի պայթյունից վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանի վիճակը բժիշկները գնահատում են որպես «լավ»: Այս մասին ՊՆ նախաձեռնած ռազմական լրագրության դասընթացի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Նա վերականգնման փուլում է՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում: Վերքերի լավացումից հետո կդրվի պրոթեզավորման հարցը»,-նշեց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանն էլ կենտրոնական կլինիկական հոսպիտալից առաջիկայում տեղափոխվելու է հայկական Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ