Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին վիրավորվածների վերականգնողական բուժումը շարունակվում է. մեկ զինծառայողի կուղարկեն արտասահման

Մայիս 31,2017 16:33

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժումը շարունակում է մնալ պետության ուշադրության կենտրոնում: Հրազենային վիրավորում ստացած չորս զինծառայողների համար առաջիկայում լրացուցիչ վիրահատական միջամտություններ են նախատեսում: Այս մասին այսօր ՊՆ նախաձեռնած ռազմական լրագրության դասընթացի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ մասնավորապես Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 26 միլիոն դրամ, Աշոտ Գրիգորյանի բուժումը ՌԴ-ում կազմակերպելու համար՝ 712.000 դրամ: Նա առաջիկայում Սանկտ Պետերբուրգ է ուղարկվելու:

Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում կազմակերպելու համար տրամադրվել է 1 միլիոն դրամ, իսկ Ռոլանդ Սահակյանի համար՝ 4 միլիոն դրամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031