Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից

Մայիս 31,2017 16:27

ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ՊՆ նախաձեռնած ռազմական լրագրության դասընթացի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ասատուրյանը կադրերի ռեզերվում է. «Հոսպիտալի պետի մի քանի թեկնածուներ ունենք, քննարկումներն ընթանում են»:

Խաչատրյանի խոսքով՝ Ասատուրյանը ծառայողական անհրաժեշտությունից ելնելով է ազատվել պաշտոնից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031