«Ա1+». Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, այդ պատճառով հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն:
Այս մասին այսօր հայտարարել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։