Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Մարդկանց դուրս են գցում, իսկ տնօրենները տազ են արել» (Տեսանյութ)

Մայիս 31,2017 13:34

Մայիսի 31-ին «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և կրթության ոլորտի փորձագետ,ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը: Նրանք խոսեցին դպրոցների օպտիմալացումից, խնդրի վերաբերյալ հանրային և պետական արձագանքից:

«Ուզում եմ հասարակությանը հիշեցնել, թե Կրթության որակի համապատասխանություն վարկային ծրագրով ինչքան գումար է տրամադրվել օպտիմալացման վրա` 2003-04 թթ.: Այդ ժամանակ 3159 ուսուցիչ եւ 1741 դասարան է կրճատվել, դա մոտավորապես 60 դպրոց է կազմում»,-նշեց Անահիտ Բախշյանը, շեշտելով, որ կրճատվածների 87 %-ը կանայք էին: Ընդ որում, նրա հավաստմամբ, կրճատված ուսուցիչների շրջանում փոքր բիզնեսի ծրագրերը հետաքրքրություն չառաջացրին, թեեւ վարկային ծրագիրը նման աջակցություն էր նախատեսում նրանց, 6 ամսվա աշխատավարձի միանվագ վճարում եւ այլն:

«Հիմա ուղղակի կրճատելու են, մարդկանց դուրս են գցելու: Ես չեմ տեսնում այն պահանջատիրությունը, որ ձայն հանեն: Այս ինչ աստիճանի են հանրապետականացրել մարդկանց»,- ասաց Երևանի ավագանու անդամը: Նրա ձեւակերպմամբ, տնօրենները «տազ արած նստած» են, կամ էլ ասում են՝ աշակերտներն են պակասել, դպրոցները չեն փակվում, մինչդեռ պետք է ընդվզեին:

Սերոբ Խաչատրյանն այն կարծիքին է, որ կրթության մեջ օպտիմալացումը պետք է կապվի ավելի մեծ գաղափարների հետ, այլապես դա անելն անիմաստ է: «Նախարարն առաջարկեց, որ դա օպտիմալացում չէ, այլ դպրոցների վերաբեռնավորում, որի արդյունքում թերբեռնված դպրոցներում աշակերտների թիվը կաճի»,- ասաց կրթության փորձագետը: Նաեւ հարց տվեց. «Այդ ինչպե՞ս եք որոշում, թե՞ որ երեխաները պետք է դուրս գան ու գնան կողքի դպրոց»:

Նրա կարծիքով, ծանրաբեռնված դպրոցներում, որտեղ 7-8 առաջին դասարան են ունենում, կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջ գալ:

«Հայաստանում պահի թելադրանքով, պաշտոնյայի նախընտրությամբ որոշումներ են կայացվում, մինչդեռ պետք է լինի երկարաժամկետ ռազմավարություն կրթության ոլորտում»,-կարծում է բանախոսը:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով, իրականացվելիք օպտիմալացումը ավելորդ կրթական համակարգը ցնցելու է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031