Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն անվտանգություն կունենա, եթե ունենա եվրոպական մոդելի տնտեսություն»

Մայիս 31,2017 13:28

«Ասոցացման համաձայնագիրը մեզ հնարավորություն կտար բաց համագործակցության, իսկ ԵԱՏՄ-ն թույլ չի տալիս ազատ համագործակցությունը»,-այսօր կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսվում է մինչեւ նոյեմբեր ամիս, պատգամավորն ասաց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը մեր երկրին զարգանալու հնարավորություն կտա:

Պատգամավորն այն կարծիքին է, որ Հայաստանը կարող էր վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, զարգացնել իր տնտեսությունը` ԵՄ երկրների հետ առեւտրային հարաբերություններ զարգացնելով, որոնք Հայաստանում կհանգեցնեին բարեփոխումների եւ ներդրումների մթնոլորտի ստեղծման:
Հակադարձելով դիտարկումներին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանը միացավ՝ անվտանգության նկատառումներից, պատգամավորը նկատեց` ակնհայտ է՝ ԵԱՏՄ-ն անվտանգային մարմին չէ, ավելին, Ադրբեջանին Ռուսաստանը ավելի շատ զենք վաճառվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ, քան մինչ այդ:
Պատգամավորը վստահ է` Հայաստանի անվտանգությունը Հայաստանն է ապահովում. «Այդ անվտանգությունը կարող ենք ունենալ, եթե ունենանք հզոր տնտեսություն, իսկ մենք կունենանք հզոր տնտեսություն, եթե Հայաստանը լինի եվրոպական մոդելի»:
Ինչեւէ, հիմա նոր փաստաթուղթ է պատրաստվել, շատ հույս ունի, որ կկարողանանք վավերացնել այդ փաստաթուղթը. «Այն շատ կարեւոր է մեզ համար, քանի որ մենք չունենք թարմացված իրավական հենք, մեր հարաբերությունները զարգացնելու համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական տեսլականն այլընտրանք չունի»:

Իսկ նոր համաձայնագիրը, ըստ Էդմոն Մարուքյանի, Հայաստանի եվրոպական տեսլականին տանելու լայն հնարավորություն է: Այս համատեքստում, նա կարեւորում է նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման գործընթացը: Ասում է` սահմանային անցակետերում բարեփոխումներ իրականացվել են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031