Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր

Մայիս 31,2017 12:48

Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`«ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում: Քննարկումը կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը: Դեսպանի խոսքով, դեռ տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում:

«Հայաստանն Արևելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ»,- ասաց դեսպանը` հավելելով, որ իրենք «տրանսֆորմացիայի գործակալներ» են եւ որեւէ շահ չունեն այս ամենից: Միայն ցանկանում են շրջապատված լինել վերափոխված եւ առավել ժողովրդավար երկրներով:

Դեսպան Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք այժմ սպասում են նոր կազմավորվող կառավարության ռազմավարության հստակեցումներին: Իրենց մոտեցումները հստակ են՝ դատական իշխանությունների անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ժողովրդավարական հաստատությունների զարգացում:

«Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում: Անցյալ տարի ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ստացել է երաշխիքներ այլ ոլորտներում եւս երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամության մասին»,- հայտարարեց դեսպանը`հավելելով, որ հարաբերությունների ապագան կախված է Հայաստանից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031