Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտի աչքը վնասած ուսուցչից նյութական վնասի փոխհատուցում է պահանջվում

Մայիս 31,2017 12:40

2017 թ. մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ուսուցչի գործողությունների արդյունքում աչքը և աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի գործով նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: Հիշեցնենք՝ Սևան քաղաքի ավագ դպրոցի տասներեքամյա աշակերտի աչքը վնասվել էր 2014 թ. դեկտեմբերի 9-ին ֆիզիկայի դասաժամի ընթացքում: Հարուցված քրեական գործի շրջանակում ուսուցչուհի Հասմիկ Մագարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-­րդ հոդվածի 1­-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար:

2016 թ․ ապրիլի 25­-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանքի ձևով: Տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքից հետո ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է որոշումը և ամբաստանյալ Հասմիկ Մարգարյանից և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16․400․000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ 2017 թ. մայիսի 30-ին կայացած դատական նիստի ընթացքում տուժող կողմը ներկայացրեց քաղաքացիական հայցը և ապացույցները: Ինչպես նաև միջնորդեց հարցաքննել բուժող բժշկին: Միջնորդությունը կքննարկվի 2017 թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի ընթացքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031