Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն իր խոստումը կատարում է շենքերն օտարելով ու վաճառելով» (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 31,2017 12:33

Մի շարք պետական շենքեր աճուրդի հանելու կառավարության որոշումը ոչնչով չտրամաբանված հերթական խայտառակությունն է. կարծում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Երբ վաճառքի են հանում բժշկական կամ գիտական հիմնարկությունները, մտածո՞ւմ են արդյոք այդ գնողը պահպանելու է հիմնարկի պրոֆիլը: Դրանք դառնալու են կամ կազինո, կամ նման մի բան, չեն պահպանելու իրենց ֆունկցիան: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, պետությունը իրավունք չունի օտարելու ամեն ինչ, ռազմավարական հարցեր կան»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ այս քայլը կառավարությունը անում է բյուջեի դեֆիցիտը մի փոքր հարթելու ու վարչապետի խոստացած ներդրումների քանակը ապահովելու համար. «Վարչապետը խոստացել է 800 մլն-ի ներդրում, արդեն տարվա կեսն է, ոչինչ գրեթե չկա, դրա համար էլ սրանք օտարում են, վաճառում են, որ համարվի ներդրում, այսինքն` իրենց ապաշնորհ քաղաքականություն արդյունքները հարթում են մարդկանց հաշվին: Դե իրենց օբյեկտներին կպնելը իրանց համար «զապադլոյա», դրա համար պետականի հետեւից են ընկել»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031