Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ. ԱԺ-ում՝ ՀՀԿ-ի վերջին շարքում երկու բացակա կա, բայց մենք ունենք լրիվ քվեարկություն» (Տեսանյութ)

Մայիս 31,2017 12:21

ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվելու մասին և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին փաթեթը: Այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ, բայց վերաքվեարկության արդյունքում:

Խնդիրն այն էր, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունենում. «ՀՀԿ վերջին շարքում երկու բացակա կա, բայց մենք ունենք լրիվ քվեարկություն»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց. «Այնտեղ դատարկ աթոռ ունենք, որ ընդհանրապես նստող չկա»:

Այս ընթացքում շփոթվել էր Արա Բաբլոյանը՝ թե ում ձայն տա, ում՝ ոչ, ինչպես վարվի: ՀՀ ԱԺ նախագահն այն աստիճան էր շփոթվել, որ նրան կողքից հուշում էր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Արա Բաբլոյանը փորձեց Նիկոլ Փաշինյանին հանդարտեցնել, թե մենք կդիմենք Էթիկայի հանձնաժողովին, որ զբաղվի այս հարցով: Նիկոլ Փաշինյանը հորդորեց արձանագրել, որ ունենք յոթ հոգի նստած, բայց ունենք ութ հոգու քվեարկություն:

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դրված բոլոր նախագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ: ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքները: Պարոն Բաբլոյանը հայտարարեց, թե կունենանք, արտահերթ, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031