Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջ Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին, Ադրբեջանն էլ Հայաստանին, ապա այժմ դիտորդների խոսքը գլխավոր կլինի, թե ով է խախտել հրադադարը. «Ժողովուրդ»

Մայիս 31,2017 11:58

Մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երեւանի եւ Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին։ «Միեւնույն ժամանակ դեռեւս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցեր»,- ասել էր Պոպովը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր արդյունքների եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կատարվող գործընթացների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

– Պարոն Տարասով ինչպե՞ս եք գնահատում այս պայմանավորվածությունը։ Սա կարո՞ղ ենք համարել որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

– Իհարկե, կարելի է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջապես համաձայնեց միջազգային դիտորդների ներկայությանը, իսկ դա էլ նշանակում է, որ գործընթացը տեղից առաջ է շարժվում։ Այսպես շարունակելու դեպքում հետագայում եւս նման այլ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել։ Դա նշանակում է, որ այն, ինչ խոսում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, դա լիակատար ապատեղեկատվություն է։

– Բայց ընդամենը 7-ով դիտորդների թիվն ավելացնելը կարո՞ղ է էապես փոխել իրավիճակը։

– Իհարկե, դա քիչ է։ Սակայն ես կարծում եմ, որ դիտորդների թիվը հետագայում կարող է ավելանալ։ Դիտորդների առկայությունը կրճատում է կողմերի համար ուժային միջոցների դիմելու հավանականությունը։

– Դա ուղղակի սիմվոլիկ թի՞վ է։

– Ոչ, նրանք այժմ իրավունք են ստանում։ Եթե առաջ Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին, Ադրբեջանն էլ Հայաստանին, ապա այժմ դիտորդների խոսքը գլխավոր կլինի, թե ով է խախտել հրադադարը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031