Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տասը շախմատիստներ հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Մայիս 31,2017 11:38

Մինսկում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 38 երկրի 398 շախմատիստ: Նրանք պայքարում են ոչ միայն չեմպիոնական տիտղոսի, այլեւ 22 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու եւ աշխարհի գավաթի վարկանիշ ձեռք բերելու համար:

Հայաստանը մայրցամաքի առաջնությունում ներկայացված է 19 շախմատիստով, որոնցից տասը՝ Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ Գեւորգ Հարությունյանը, հաղթանակ տարան մեկնարկային տուրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ openchess.by

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031