Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը չէր ասում, որ այն չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի իրական գործիք. «Ժողովուրդ»

Մայիս 31,2017 11:36

Լավ է, որ իշխանությունները գոնե խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի մասին։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ կամքի առկայությունը երեք տարի առաջ շեշտվում էր նաեւ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման փուլում, երբ այդ խորհրդի ձեւավորումից մեծ փի առ էր արվում, ասվում էր, որ սա աննախադեպ մի մարմին է լինելու եւ լրջորեն փոխելու է իրավիճակը։

Երեկ, սակայն, թե՛ Արփինե Հովհաննիսյանը, ով այդ խորհրդի ջատագովներից էր, թե՛ Գեւորգ Կոստանյանը, ով ի դեպ, նաեւ 2008-2011 թթ. հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն էր, հայտարարում էին, որ կոռուպցիայի դեմ պայքարի առկա խորհուրդը արդյունավետ չի գործել, քանի որ եղել է խորհրդատվական մարմին՝ առանց գործուն լծակների։

Լավ, եթե այդպես է, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ ուրեմն այդ անարդյունավետ խորհրդի ստեղծման փուլում որեւէ մեկը չէր ասում, որ այն չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի իրական գործիք, քանի որ չունի լծակներ։

Նույնը նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծման ժամանակ էր. նախ՝ վարչապետի եւ արդարադատության նախկին եւ ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանի մակարդակով խոստանում էին, որ այդ մարմինը կատարյալ թափանցիկություն է ապահովելու, որ տարեկան լինելու են տասնյակ, հարյուրավոր վարույթներ՝ կապված հնարավոր չարաշահումների հետ։ Սակայն իր գործունեության ընթացքում այդ մարմինն այդպես էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի չարաշահումների հետ կապված վարույթ չհարուցեց։ Պարզվեց՝ լծակ չուներ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031