Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյան. «Արվեստագետների բնակարանային, թեկուզ եւ կենցաղային փոքր հարցերը նույնպես բարձրացվում են». «Հայկական ժամանակ»

Մայիս 31,2017 11:27

Երեւանի ավագանու անդամ, երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը գոհ է երկրորդ գումարման ավագանու աշխատանքներից, որի քառամյա գործունեությունն ավարտվեց երեկ։

– Պարոն Վարդազարյան, ավագանու կազմում արվեստի գործիչների ընդգրկվածությունը ի՞նչ է տալիս։ Օրինակ՝ Հրանտ Թոխատյանը դուրս էր եկել, քանի որ, եթե չեմ սխալվում, համոզվել էր, որ որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն չկա։

– Հրանտ Թոխատյանի ստեղծագործական զբաղվածությունը այնպիսին էր, որ նա չէր կարողանա ֆիզիկապես ներկա գտնվել թե՛ իր ստեղծագործական կյանքին անհրաժեշտ նկարահանումներին, թե՛ այստեղ, եւ դրա համար նա եկավ այդ եզրակացությանը եւ ընտրություն կատարեց, որ ավելի շատ այժմ կնվիրվի այնտեղ։

– Բայց դա այն պատճառով, որ այստեղ ուղղակի որեւէ ազդեցություն չի կարող ունենալ։

– Յուրաքանչյուր մարդ փորձում է արդարացում գտնել իր քայլին, եւ տվյալ դեպքում այդպես է։ Իսկ ինչ վերաբերում է արվեստի ներկայացուցիչների՝ ավագանու կազմում ընդգրկվելուն, ապա դա նպաստում է, որ ցուցահանդեսների բացմանը քաղաքապետարանն օժանդակություն է ցույց տալիս, որը իր նախաձեռնությամբ չի արվել, այլ արվել է մեկի կողմից։ Հետո՝ արվեստագետների բնակարանային, թեկուզ եւ կենցաղային փոքր հարցերը նույնպես բարձրացվում են։ Եվ պարտադիր չէ, որ դրանք անպայման ներկայացվեն ավագանու նիստերին, դրանք ընթացիկ հարցերի կարգով գտնում են իրենց լուծումները եւ հիմնականում դրական։ Այնպես որ, ես շատ գոհ եմ, որ այս երկրորդ գումարման ավագանու աշխատանքները եղան հօգուտ Երեւանի։ Համոզված եմ՝ երրորդը կլինի ավելի:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031