Քիչ առաջ շարունակվեց երեկ մեկնարկած ՀՀ ԱԺ արտահերթ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն, և լիազորությունները դադարեցրած պատգամավորների մանդատները համապատասխանաբար տրվեցին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին, Հակոբ Նազարյանին և Նորա Առուստամյանին: Նրանք ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորական երդում տվեցին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ