Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեծ խանդ կա «Ավրորա» մրցանակաբաշխության հանդեպ։ Ինչո՞ւ ենք այդ փողերը ուրիշներին տալիս, մենք սխա՞լ կուտեինք. «Հայկական ժամանակ»

Մայիս 31,2017 11:02

«Ավրորան», ճիշտ է, մտահղացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում եւ հիմքում կրկին ցեղասպանության ճանաչումն առաջ մղելու նպատակ ունի։ Բայց արդեն 2-րդ անգամ Երևանում անցկացվող միջոցառումը ցույց տվեց, որ «Ավրորայի» պոտենցիալը շատ ավելի մեծ է եւ անպայման անցնելու է նախնական մտահղացման սահմանները։ Սեփական բազմաթիվ խնդիրներով Հայաստանը միլիոնավոր դոլարների ներդրում է անում դրա կարիքն ունեցողների համար։ Իրականում այդ գումարը Հայաստանը չի տրամադրում, սակայն ընկալման մեջ դա ոչինչ չի փոխում, որովհետև ամեն ինչ կատարվում է Երևանում։

Թե ինչ է արժենում կազմակերպիչների համար ամբողջ մրցանակաբաշխությունը, դժվար է ասել։ Կարելի է միայն ենթադրել, որ խոսքը մեծ գումարների մասին է: «Հայկական ժամանակի» լրագրողների գնահատմամբ, բուն մրցանակաբաշխությունն ու կից միջոցառումներն անթերի էին կազմակերպված, ինչը նշանակում է, որ դրա շրջանակում Հայաստան ժամանող հյուրերի աչքում մեր երկիրը ներկայանում է նոր, բոլորովին այլ որակով։

Եվ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծ խանդ կա «Ավրորա» մրցանակաբաշխության հանդեպ։ ՝ ինչո՞ւ ենք այդ փողերը ուրիշներին տալիս, մենք սխա՞լ կուտեինք Դա մոտավորապես ձևակերպվում է, հայտնի մոտեցման տարբեր վարիացիաներով։

Եվ սա զարմանալի չէ, որովհետև Հայաստանում տարիներ շարունակ կերել են Քըրք Քըրքորյանի, բազմաթիվ այլ սփյուռքահայ բարերարների փողերը։ Դա մեզ մոտ լավ է ստացվում։

Եվ հիմա, այն փաստը, որ սփյուռքահայ մեծահարուստները այդ գումարները ուտելու, գրպանելու հնարավորություն չեն տալիս, կամ որպես ողորմություն չեն բաժանում, ընդվզում է առաջացրել որոշակի շրջանակներում։ Այդ ընդվզումն, իհարկե, համեմվում է արդարության վերականգնման պահանջներով կամ հայտարարություններով, թե Հայաստանի հարստությունները թալանում են եւ մեծ-մեծ գործեր բռնում։ Բայց Հայաստանը թալանողների հետ համերաշխ ապրել, իսկ սփյուռքի մեծահարուստներին մեղադրել «Ավրորա» մրցանակաբաշխությունը նախաձեռնելու և այդ գումարները աշխարհի այլ կարիքավոր ժողովուրդներին ուղղելու մեջ, առնվազն տարօրինակ է։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մենք երկրաշարժի օրերից ուտում ենք հա ուտում
    թողնենք որ մի քիչ էլ ուրիշները մեզ ուտեն,անոնք ալ մարդ են

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031