Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը, թվում է, վերջապես գտել է իր լսարանը:
Համացանցում տարածվել է հոլովակ, որում երևում է՝ ինչպես են Թուրքիայի տարբեր հաստատություններում մարդիկ զվարճանում այդ երգի տակ:
Հայերենով հնչող թուրքական ելևէջները իսկական ֆուրոր են առաջացրել Թուրքիայում, համացանցում տարածվել են երգի տարբեր միքսեր, ռեմիքսներ, հասանելի է նաև երգի թուրքերեն թարգմանությունը:
https://www.youtube.com/watch?v=qf_WtmNLY-I
Ավելի զավեշտալին այն է, որ դա բուռն քննարկումների տեղիք է տվել Ադրբեջանում: Ադրբեջանցիները համացանցում «ամոթանքի տարափ» են տեղացել թուրքերի գլխին, որի արդյունքում որոշ հոլովակներ անգամ հեռացվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ