Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» պլատֆորմը, փաստորեն, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ մի կոմերցիոն նախագիծ էր. «Հրապարակ»

Մայիս 31,2017 10:52

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման։ Պարզվում է՝ Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Ալիեւի աշխատակազմի կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով։

Որն է եղել այդ խաղում Վահան Մարտիրոսյանի դերը՝ խոստովանում են նրա ադրբեջանցի հովանավորները. Վահան Մարտիրոսյանը պետք է մեծ գումարների խոստումներով նախկին խորհրդային տարածվում գտներ, հավաքագրեր եւ պլատֆորմի մասնակից դարձներ ազգությամբ հայ անձանց։ Առաջադրանքը, հավանաբար, նրա ուժերից վեր է եղել, կամ Վահան Մարտիրոսյանը, ինչպես նրան հավաքագրած Աքպեր Հասանովն է պնդում, չափազանց մեծ հակումներ է ունեցել փողի հանդեպ եւ պարզապես գրպանել է Ալիեւի աշխատակազմից իրեն տրված գումարները։

Խնդիրը դա չէ, այլ՝ որ «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» պլատֆորմը, փաստորեն, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ մի կոմերցիոն նախագիծ էր, որը չի դիմացել փորձություններին եւ գործնականում պայթել է։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031