Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի կանաչապատ տարածքը վերադարձվեց համայնքին

Մայիս 31,2017 10:35

Մայիսի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Նաիրա Գեւորգյանի դեմ Իջեւանի քաղաքապետարանի քաղաքացիական հայցով վճիռ կայացվեց, որով բավարարվեցին Իջեւանի քաղաքապետարանի եւ Նաիրա Գեւորգյանի միջեւ 2006թ. մարտի 30-ին կնքված անշարժ գույքի օտարման պայմանագրից ծագած, 2006թ. ապրիլի 6-ին իրականացված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ե դրանց հետեւանքները անվավեր ճանաչելու մասին պահանջները:

Գործը վերաբերում է Իջեւանի նախկին կենցաղի տան հարակից 810 քառակուսի մետր տարածքին: 2011 թվականից Իջեւան քաղաքը ղեկավարող Վարդան Ղալումյանը նախկինում լինելով համայնքի ավագանու անդամ ՝պայքարում էր, որպեսզի այդ կանաչապատ տարածքը չսեփականաշնորհվի: Դա պատճառներից մեկն էր, որ Վարդան Ղուլումյանը եւ ավագանու մյուս անդամներն անվստահություն հայտնեցին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին:

Վարդան Ղալումյանն ասաց, ուր Ւջեւանի քաղաքապետարանի պահանջը ճիշտ էր, այդ հողամասը 2006 թվականից հետո 4-5 անգամ վաճառվել կամ նվիրվել էր, սակայն դրանք արվել էին անօրինական գործարքի հետքերը սրբելու համար: Քաղաքապետի խոսքերով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռն արդար է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031