Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան՝ լյարդի եւ լեղապարկի բորբոքումների ժամանակ

Մայիս 31,2017 13:00

Բնաբույժները խորհուրդ են տալիս բույսերը ոչ միայն ջրաթուրմերի եւ եփուկների ձեւով կիրառել, այլ նաեւ` կերակրատեսակների կամ աղցանների:

Օրինակ` թելուկով եւ սինդրիկով աղցանը, որը անվանվում է «Բյուրական», ունի հետաքրքիր բուժական ազդեցություն: Շատ բարերար ազդեցություն ունի անքնության ու հոգնածության անցկացման դեպքում, ինչպես նաեւ բավական արդյունավետ միջոց է լյարդի եւ լեղապարկի, միզափամփուշտի բորբոքումների ժամանակ:

Միաժամանակ խորհուրդ է տրվում աղցանը բուժիչ նպատակով օգտագործելու դեպքում ուտելիս խմել նաեւ թելուկի եւ սինդրիկի եփելուց մնացած բուսաջուրը:

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գրամ թելուկ, 200 գրամ սինդրիկ, 60 գրամ նռան հատիկներ, աղ, կարմիր եւ սեւ պղպեղ, գլուխ սոխ` 100 գրամ, գազարի տերեւ` 80 գրամ, մարվանդակ` նեխուր, թթվասեր` 120 գրամ:

Պատրաստման եղանակը: Թելուկն ու սինդրիկը եւ գազարի տերեւը խաշել առանձին-առանձին, քամել, կտրտել եւ լցնել ընդհանուր թասի մեջ: Թավայի մեջ լավ տապակել բարակ, օղակաձեւ կտրատած գլուխ սոխը, լցնել թասի մեջ, ավելացնել նռան հատիկները, աղը, պղպեղը, թարմ մարվանդակը: Մատուցելիս ավելացնել թթվասերը, լավ խառնել ու ձեւավորել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031