Լրահոս
Օրվա լրահոսը

Խատուտիկի մեջ յոդի մեծ քանակը օգնում է վահանաձեւ գեղձի հիվանդության բուժմանը

Մայիս 31,2017 12:30

Խորհուրդ է տրվում նաեւ դիաբետով հիվանդներին, քանի որ արդյունավետ ազդեցություն ունի արյան մեջ շաքարի քանակի պակասեցման

Խատուտիկը իր բուժական ազդեցությամբ հայտնի դեղաբույս է: Օգտագործում են հիմնականում ծաղիկը` ցողունով, որը պետք է կտրել արմատին մոտ եւ լավ լվանալ, դրանից հետո կարելի է պատրաստել նաեւ աղցան: Խատուտիկը` դեղնավուն հյութով ավելի հաճելի է, քան կանաչավուն հյութով: Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խատուտիկով աղցան, քանի որ բույսը շատ արդյունավետ ազդեցություն է գործում շաքարի քանակի պակասեցմանը արյան մեջ: Երբ արդեն մոտենում է խատուտիկի վերջանալու ժամկետը, նախօրոք հավաքում են ծաղիկները՝ իր խողովականման ցողունի հետ միասին: Այն լվանալուց հետո պոկում են ծաղիկը: Ամեն օր ուտել 10-15 ծաղիկ եւ ցողուն:

Խատուտիկի հյութը քրտնամուղ է, տոնուսավորող, լեղամուղ, հակաճիճվային, միզամուղ:

Օգտագործում են ոչ միայն շաքարային դիաբետի, այլեւ քարային հիվանդությունների, արյան եւ մաշկային հիվանդությունների, բրոնխիտի դեպքում:

Հյութի մեջ գտնվող յոդի մեծ պարունակությունը նպաստում է վահանաձեւ գեղձի հիվանդության բուժմանը:

Հյութն օգտագործում են հետեւյալ կերպ` կես բաժակ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ օգտագործել օրը 3 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031