Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում երեխան ընկել է վերելակի հորանը

Մայիս 30,2017 21:17

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում: Ժամը 18:30-ի սահմաններում երեխան ընկել է Աղայան 74/1 շենքի վերելակի հորանը:

«Երեխանները սեղմել են ու վերելակ կանչել: Դուռը բացվել է, չեն տեսել, որ վերելակը չի եկել ու աղջիկը ընկել է հորանը: Մյուս երեխան էլ ձեռքն էր վնասվել: 9 հարկանի շենքի 5-րդ հարկում է դեպքը գրանցվել,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:

Ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ժամը 18:45-ի սահմաններում աղջիկները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

«Բժիշկներն ամեն ինչ անում են երեխաների համար: Նրանցից մեկի՝ Լուսինեի վիճակը ծանր է: Ստացել է 2 ազդրերի կոտրվածք: Շոկային վիճակում է: Իսկ մյուս աղջիկը՝ Վիկան վնասել էր նախաբազուկը: Երեխան ամբուլատոր բուժօգնություն է ստացել ու դուրս է գրվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031