Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չի մեկնաբանում նույն հանձնաժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեղեկությունը, թե նախարարի պաշտոնի վերացումը վարչապետ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի լարվածության արդյունք է:
Հակոբ Հակոբյանը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հարաբերությունների լարվածության մասին կարծիք չունի. «Ես կարծիք չունեմ, երբ կարծիք եմ ունենում, հայտնում եմ կամ հանձնաժողովի նիստում, կամ՝ ԱԺ-ում»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց. «Այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչու երեկ երեք ժամ հանձնաժողովում այդ հարցը քննարկեց ու ոչինչ չասաց, իսկ այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց»:
Հիշեցնենք, որ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար բառակապակցությունից նախարար բառի հանելու հարցը: Այս փոփոխություններում թե՛ հանձնաժողովականները, թե՛ հանձնաժողովի նախագահը երեկ մտահոգություններ էին ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ