2017 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում վերսկսվեց զորակոչիկ Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Սրանով Հովհ. Մոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկյացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի այլ դրույթ և տարկետում տրամադրել ոչ թե 10 ամիս, այլ 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 23-ին դատարանը որոշել էր նշանակել դատաբժշկական փորձաքննություն և կասեցնել գործի վարույթը: Որից հետո հայցվոր կողմը միջնորդել էր վերսկսել գործի վարույթը՝ դատարան ներկայացնելով այնպիսի ապացույց, որը հնարավորություն է տալիս հայցը լուծել առանց փորձաքննության: Եվ 2017 թ. ապրիլի 4-ի որոշմամբ դատարանը վերսկսել էր գործի վարույթը:
Մանրամասներն` այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ