Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում մահացած դատապարտյալին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու գործով որևէ բուժաշխատող որպես մեղադրյալ չի ներգրավվել. ՀՔԱՎ

Մայիս 30,2017 18:35

2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2015 թ. ապրիլի 27-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով բողոքի քննությունը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Գևորգյանը 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է կատարել, որից միայն օրեր անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ավելի ուշ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը բողոքարկում է դատարանում:

Դատական նիստի ընթացքում վերջինս նշեց, որ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը պատասխանատվություն է առաջացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար, և պարտադիր է նրանց գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների առկայությունը: Թե որքանով է պատշաճ բժշկական օգնություն տրամադրվել, կարելի է պարզել  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործը կասեցնելու որոշում է կայացրել  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու օրը՝ չսպասելով դրա արդյունքներին: Նա նշեց, որ սրանով խախտվել է տուժողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և պահանջեց վերացնել խախտումը:

Մանրամասներն` այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031