Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը

Մայիս 30,2017 17:27

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ:

Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները, որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին:

Պարոն Պինտոն իր հերթին ներկայացրել է կազմակերպության օրակարգում առկա խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Կողմերը փոխանակել են այն տեղեկատվական բազան, որն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում՝ ԼՂ հիմնախնդրի եւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ շփումներն առավել ակտիվ դարձնելու հարցը:

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվելու է Ադրբեջանի լոռաբլիթների եւ «խավիարային դիվանագիտության» մեջ ներգրավված եվրոպացի պատգամավորների խնդիրը, որոնց ցանկում է նաեւ Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձեւի հեղինակ Միլիսա Մարկովիչը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ խնդիրը քննարկվել է նաեւ օրեր առաջ մեր երկիր ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն իր անաչառ ջանքերը կգործադրի, որպեսզի եվրոպացի պատգամավորները եւ եվրոպական հանրությունն օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն ստանան թե՛ ԼՂ հիմնախնդրի, թե՛ նաեւ առանձին պատգամավորների իրական գործունեության վերաբերյալ:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031