Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը վարույթ է ընդունել նոր մեղադրական եզրակացություն հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Ավելի վաղ դատարանը երկու անգամ հետ էր ուղարկել մեղադրական եզրակացությունը դատախազին՝ դրանում առկա թերությունները ուղղելու:
Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես կասկածյալ նշված է 50 անուն, այդ թվում ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը նաև մեղադրվում է Թուրքիայում 2016թ. ամռանը զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Կասկածյալների մեջ նշվում է նաև վերջերս փակված «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի անունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ