Թուրքական դատարանը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին ձերբակալելու որոշում է կայացրել:
Դիարբեքիրի դատարաններից մեկում Բայդեմիրի դեմ ընթացող դատավարության շրջանակներում քուրդ գործիչը մեղադրվում է քաղաքապետ եղած ժամանակ ոստիկանների վիրավորանք հասցնելու մեջ:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ որոշումը կայացվել է գործով 4-րդ դատական նիստի ժամանակ:
Նշենք, որ հայամետ քուրդ քաղաքական գործիչը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Վերինս 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում