Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվել են ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ հետաքննչական մարմնի անդամները

Մայիս 30,2017 16:24

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն երեկ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը նշանակել է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի գործով հետաքննչական մարմնի երեք անկախ անդամների. Նիկոլա Բրացա (Մեծ Բրիտանիա), Ժան Լյուիս Բրյուգիեր (Ֆրանսիա), Էլիզաբեթ Ֆյուրա (Շվեդիա):

Որոշումը պետք է վավերացվի Վեհաժողովի կողմից հունիսի 26-30-ը կայանալիք լիագումար նիստի ընթացքում:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, ԵԽԽՎ-ն վավերացրել էր հետաքննչական մարմնի տեխնիկական առաջադրանքը, որի նպատակն է իրականացնել արտաքին անկախ քննություն ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031