Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մանդատներ տվեց «Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորների եւ ընդունեց ՀՀԿ 27 ավագանիների ինքնաբացարկը

Մայիս 30,2017 16:09

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ-ն հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031