Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քայլը գործողություն է՝ ուղղված ԵԱՀԿ դեմ». Նալբանդյանը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման մասին. (Տեսանյութ)

Մայիս 30,2017 15:54

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ  հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման հարցը:

«Չարաշահելով վետոյի իրավունքը՝ Ադրբեջանն արգելակեց գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգումը: Դա գործողություն է՝ ուղղված ԵԱՀԿ դեմ եւ հակասում է ԵԱՀԿ տեսլականին»,-նկատեց նախարարը:

Նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. «Մեր կողմից կարեւորվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչին Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել»:

Նալբանդյանն եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը չեն շրջանցել նաեւ ապրիլին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները: «Արձանագրվեց, որ մեծ քանակության դիտորդներ էին մասնակցում, որոնց գնահատմամբ՝ ընտրությունները լավ էին կազմակերպված»,-փոխանցեց Էդվարդ Նալբանդյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031